ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրան հարց են ուղղել են, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սատարում է Ուկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք: «Այո, մենք աջակցում ենք»,- պատասխանել է Սպիտակ տան փոխխոսնակը:

«Բայդենի վարչակազմը ձգտում է բաց պահել ՆԱՏՕ-ի դռները թեկնածուների առջև, երբ նրանք պատրաստ լինեն և կարողանան կատարել իրենց պարտավորությունները: Նրանք պետք է կատարեն դաշինքին անդամակցության պարտավորություններն ու պարտականությունները եւ ներդրում ունենան Եվրատլանտյան տարածաշրջանում անվտ-անգության ապահովման գործում»,- ասել է Կարին Ժան-Պիեռը:

Ժան-Պիեռը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այժմ գտնվում է Կիեւում ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: