Քիմ Քարդաշյանը նորից խոսել է Հայոց ցեղաս պանության մասին

Աշխարհռչակ գերաստղ մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել նշելով ․

«Ես միշտ անկեղծ եմ խոսել այն մասին , թե ինչքան եմ ուզում, որ Հայոց ցեղաս պանությունը ճանաչվի»։

Քիմ Քարդաշյանը տեղադրել է նաեւ մեր մյուս հայրենակից աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձից մի հատվածը, որտեղ երգչուհին նշում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղաս պանության հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը և երբեք չմոռանանք» , — գրվածքով:

Քիմ Քարդաշյանը տեղադրել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից հատված , որտեղ գրված է «ԱՄՆ պաշտոնական ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը»:

Հիշեցնենք , որ Քիմ Քարդաշյանը նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու համար.

«Սա երկար ճանապարհ էր հայերի համար: Ամեն տարի ես զգում էի, որ մենք մոտենում ենք Ցեղաս պանության ճանաչմանը և վերջապես այդ օրը եկավ։ Ես շատ հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ լինելով և հայ համայնքով: Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Բայդենին յուրաքանչյուր հայի այս օրը շնորհելու համար , շնորհակալ եմ , որ ասեցիք ճշմարտությունը: Չնայած ոչինչ էլ երբեք չի վերադարձնի uպш նվшծ հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ժառանգները հանգտություն կզգան։ Ամեն տարի ես այդ օրը հարգել եւ հիշել եմ նրանց, ում մենք կnրցրել ենք: Հիմա հույսով եմ , որ Ցեղաս պանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա կրկնվի անցյալի nճր-шգnրծnւթյnւնները։

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։ , – գրել է ռեալիթի շոուի աստղը:

Նշենք նաև , որ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Քիմ Քարդաշյանին գրելով.

«Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղաս պանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: