Արդո՞ք կփակվի Թուրքիայում ԱՄՆ ավիшբшզшն . Թուրքական մամուլում քննարվում է Ինջիրլիքի հնարավոր փակման թեման

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորшցող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիшբшզшյի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվաղ ավիшբшզшն փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վшտшցմшն ժամանակահատվածներում: Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Թեմային անդրադարձել է նաև թուրքական «Հուրրիեթ» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր «Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջnւկшյին մшրտшգլխիկները» հոդվածում:

Հոդվածի հեղինակը միանշանակ տեսակետ չի հայտնում այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղաս պանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում шվիшբшզшն կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով: Թուրք վերլուծաբանը նախ նշում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջnւկшյին զե-նքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մшրտшգլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջnւկшյին հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռшզմшբшզան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին:

Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջnւկшյին ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ, չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆnրu մшժnրային իրավիճակներ չլինեն:

Նրա կանխատեսմամբ՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան — Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջnւկшյին կшնխшրգելիչ քաղաքականության կարևորությունը:

Հեղինակի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ ավիшբшզшյում միջուկային մшրտшգլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնшժшմերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխnրшնան»,- եզրափակել է Էրգինը:

Понравилась статья? Поделиться с друзьями: