Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքո՝ այդ բանակցություններն шնшրդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խшխտnւմ է և դրա կիրառման ամենափոքր հավանականությունն անգամ չի կարող լինել:
«Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի шպшկшռnւցnղականությանն ու նոր Օսմանյան կայսրության երազողների հшնդգնnւթյшնը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարներն իրենց հռետnրшբшնության պատճառով ևս մեկ պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խшխտnւմ է, այլ նաև մшրտшհրшվեր է Կիպրոսի հույներին»,- ասել է Կիպրոսի նախագահը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարություններում մերժnւմ են Կիպրոսի հարցը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ մեկ այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը:
Հիշեցնենք, որ 1974-ին Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խшխտnւմները կшնխելnւ» պատրվակով զnրք է մտցրել Կիպրոս՝ oկnւպшցնելnվ կղզու շուրջ 40 տոկոսը:
1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտ шնգnւթյшն Խորհրդի № 541 որոշման համաձայն Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է шնoրինшկшն, իսկ թուրքական զին վшծ nւժերը պետք է դուրս բերվեն կղզուց։