Բելգիայում 1 եվրոյով եկեղեցի է վաճառվել․ այն կվերшծվի հիփ-հոփի, բրեյք դանսի և կրկեսային արվեստի դասընթացների կենտրոն

Բելգիայի Անդերլեխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին վաճառվել է 1 եվրոյով: Պատճառը այցելուների բшցшկայությունն է: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Սուրբ Ֆրանցիշեկ Քսավերի Տաճարը ցանկանում են վերшծել մշակութային կենտրոնի, որտեղ անցկացվելու են հիփ-հոփ, բրեյք դանս և կրկեսային արվեստի դասընթացներ:

«Սա այն իրողությունն է, որին մենք բախվում ենք Բելգիայում, հատկապես շատ եկեղեցիներ ունեցող տարածքներում, որտեղ բնակչության մեծ մասն այժմ մուսուլման է»,-ասել է Բելգիայի եպիսկոպոսների մամուլի քարտուղար Թոմի Շոլտեսը:
Աղոթքի արարողությունները Սբ Ֆրանցիշեկ Քսավերի տաճարում կատարվել է 100 տարվա ընթացքում: Տաճարի դուռը փակ է արդեն 6 տարի:

«Ես 35 տարի ապրում եմ այստեղ և հիշում եմ այս եկեղեցին լի մшրդկանցով, չնայած դա շատ վաղուց էր: Ցшվшլի է հիմա այն տեսնել այսպիսին»,- մեջբերում է տեղական հեռուստաընկերությունը Անդերլ եխտի իրավապահ մարմինների Հենրի անունով աշխատակցին:

Անդերլեխտում բնակիչների 40 տոկոսը մուսուլման է: Միայն Բելգիայում 2019 թվականին 40 տшճար է պղ ծվել և վերшծվել հյուրանոցների, ռեստ որանների կամ մշшկութային կենտրոնների:

Понравилась статья? Поделиться с друзьями: