Գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հաճախ է հիշեցնում իր հայկական արմատների մասին։
Նա Թվիթերի էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աքսեսուարը՝ Հայաստանի քարտեզի տեսքով կախազարդը։
«Սա պահում եմ պայուսակիս վրա եւ ուր էլ ճամփորդեմ, ինձ հետ միշտ մի փոքր Հայաստան եմ բերում»,- հրապարակումը մակագրել է գործարարը։
Հաղորդում է« Շամշյան»-ը