ՀՀ-ում Արցախից տեղшհшնվшծ 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղшհшնվшծ ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։

Մայիսի 2-ին ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Դիլիջանում մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներին։

Կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել հետպատ երազմյան Արցախի առջև ծառացած խնդիրները ՝ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է Օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված և շարունակական բնույթ կրող աշխատանքները՝ հետագա ընթացքը հասկանալու և նախատեսվող անելիքներում առաջնահերթություններն առանձնացնելու համար։

Ձևավորման օրվանից շտաբը բացառապես զբաղվում է ՀՀ տեղափոխված՝ ժամանակավոր բնակություն հաստատած տեղшհшնվшծ արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգմամբ և ըստ այդմ, ծրագրերի մշակմամբ՝ համագործակցելով ՀՀ համապատասխան մարմինների հետ։

Օպերատիվ շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, չնայած, գործող սոցիալական ծրագրերից։

Այժմ ժամանակն է ավելի հասցեական ծրագրերի՝ բնակարանաշինության, կենցաղային պայմանների բարելավման, ժամանակավոր և մշտական աշխատատեղերի ստեղծման, համապատասխան ենթակառուցվածքների և ընդհանրապես, կյանքի բոլոր ոլորտներին և մարդուն առնչվող ենթածրագրերի իրականացմանը՝ արցախցիներին նորից կապելու հող հայրենիին և հատկապես Արցախ վերադարձնելու ճանապարհին,- նշել է Միքայել Վիրաբյանը և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել
Ավրորա նախաձեռնությանը համագործակցության համար, ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին, ՀՀ – ում Արցախի ներկայացուցչությանը, առանձին անձանց և կազմակերպություններին։

«Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պшրտшդրվшծ մшրտшհրшվերները, քաղաքական ամբիցիաներից վեր դասելով մեր ծվшտվшծ Հայրենիքի պահպանման առաքելությունը, մեր իսկ առջև ծառացած սոցիալական և այլ բազմաբնույթ խնդիրների համար գտնելով միասնական լուծման տարբերակներ: Այլ օրակարգ չունենք. համախմբված և միասնական պիտի կառուցենք տունդարձի ճանապարհը»,-իր խոսքում նշել է Միքայել Վիրաբյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: