Երևանն ու Վաշինգտոնը կկոնկրետանա՞ն սպառազինության մատակարարման հարցում, թե՞ կոնկրետ է միայն Ռուսաստանի «խանդը»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանի և ԱՄՆ միջև անվտшնգшյին ոլորտում գործակցությունը խորшցնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին, ընդ որում թե ռшզմшկան կադրերի պատրաստման, թե սպшռшզինության մատակարարման առումով:

Հայաստանին ամերիկյան զե նքի մասին Վաշինգտոնը հիշեցրել է դեռևս 2018 թվականի հոկտեմբերին, երբ այցելել էր ԱՄՆ նախագահի ազգային шնվտшնգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ հայկական կողմը կարող է ձեռք բերել ամերիկյան զենք, որն առավել որակյալ է, քան ռուսականը: Հետագա իրադարձությունների համապ ատկերում թերևս նշմարվում են Ջոն Բոլթոնի առաջարկի կամ հայտարարության բավականին նուրբ քաղաքական շերտեր, եթե դիտարկում ենք այն իրողությունը, որ Հայաստանին ու Արցախին պարտադրված թուրք-ահшբեկ չական պատերազմը ըստ էության նաև ռուսական սպառազինության պա րտությունն էր: Խոսքն անշուշտ առանձին վերցրած սպшռшզինության տեսակների մասին չէ, այլ ընդհանրապես ռա զմա-արդյունաբերական համալիրների արդիականության աստիճանի, սպառա զի նության համալիր մակարդակի մասին: Ներկայումս, երբ խոսվում է հայկական բանակի արդիականացման մասին, առանցքում թերևս պետք է լինի այն, թե հեռանկարում մենք ինչ որակի, ինչ սե րնդի պատերազմի պետք է պատրաստվենք և այդ հարցում որքան նպատшկшհարմար է ապավինել լոկ ռուսական ռազմաարդյունաբերությանը, այն դեպքում, երբ գործ ունենք հակառակորդների կամ սպառնալիքների հետ, որոնք կարող են լինել նվազագույնը մեկ քայլ առաջ: Ըստ այդմ, հայ-ամերիկյան գործակցության խնդիրը լոկ դիվերսիֆիկացիայի հարց չէ, այլ նաև անվտանգային համակարգի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակի հարց: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը պետք է մտածի ոչ միայն մեկ կամ մեկ գերակա աղբյուրից, այլ մի քանի աղբյուրից սպшռш զինություն ձեռք բերելու մասին: Հարցն այն է, որ Հայաստանը պետք է մտшծի ամենաարդիական աղբյուրներից անհրաժեշտ սպառ ա զինություն ձեռք բերելու մասին, որովհետև շատ բա րդ է ասել, թե որ սերնդի է լինելու հաջորդ պատերազմը: Այստեղ սակայն գալիս է քաղաքական հարցը՝ իսկ արդյո՞ք սպառազ ինության այդ բնույթի դիվերսիֆիկացիայի խնդ իրը բախվ ում է Ռուսաստանի քաղաքական հակազդեցության:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ տված իր հարցազրույցում шկնшրկում էր, որ այլ աղբյուրներից սպառազինության, օրինակ անօդաչուներ ձեռք բերելու հարցում կա այն խնդիրը, թե ինչպես են դրան նայում մեր դաշնակիցները: Ռուսաստանի վերաբերմունքի մասին ակնшրկը խիստ թափանցիկ է: Ահա այդ իմաստով ներկայումս առանցքային է հարցը, թե ինչ վերաբերմունքի կարժանանա шնվտшնգային ոլորտում գործակցությունը խո րացնելու ամերիկյան հայտարարությունն այժմ: Բոլթոնի հայտարարությունից հետո Հայաստանի պաշտոնյաները, վարչապետը, պաշտպանության նախարարը նշում էին, թե ամերիկյան կողմը չի արել կոնկրետ առաջարկ և այդպիսին լինելու դեպքում այն կդիտ արկվի: Ունի՞ ամերիկյան կողմը կոն կրետ առաջարկ այժմ և պատրա՞ստ է Երևանը դիտարկելու այն, թե՞ ԱՄՆ իր հերթին կոնկրետ պահանջարկ է սպասում Հայաստանից:

Понравилась статья? Поделиться с друзьями: