Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ասել է թե ինչու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել Հայոց ցեղաս պանությունը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը պատմել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղաս պանությունը ։ Նրա խոսքով երկու պատճառ կա ՝ ԱՄՆ ներքին քաղաքականությունը կայունացնելու և միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու փորձերը։

«Ես խորապես հավատում եմ, որ այդ երկու պատճառները միանգամայն սխալ սկիզբ են նրա և ԱՄՆ — ի արտաքին քաղաքականության համար», — նշել է Օքթայը:
Նա ընդգծել է, որ նման «պատմական որոշումները» չեն կարող հիմնվել «հայկական լոբբիի տված խոստումների» վրա:

«Եթե կիրառենք «ցեղասպանություն» եզրույթը, ապա Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Թուրքիայի նկատմամբ», — հավելել է Օքթայը:

Արմեն Շահ

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Միացյալ Նահանգների պատմության մեջ , նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: