Թուրք նախկին դեսպան. «Շուտով Թուրքիան հյուպատոսարան կբացի Շուշիում»

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսարան բացել Ադրբեջանի զին վшծ nւժերի կողմից oկnւպшցվшծ Շուշիում: Այդ մասին նա ասել է ITV հեռուստաընկերության հետ զրույցում:

«Ցանկանում եմ Ձեզ ուրախացնել լավ նորություններով: Շուտով Շուշիում բացվելու է հյուպատոսարան»,- ասել է նախկին դեսպանը:


Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Գորշ գայլեր) հայտարարել էր Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին առաջին անգամ այդ մասին հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները, սոցցանցերում էլ գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում 9 դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունը Բաքվում էր՝ ծրագրերը տեղում քննարկելու համար։

Արցախի արտգործնախարարությունը մտшհnգnւթյnւն էր հայտնել «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլեր) կազմակերպության՝ Արցախի oկnւպшցվшծ տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: