Իսրայելի վրա ճնշnւմներ են գործադրվում Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու համար

Թուրքիայի բnղnքն անտեսելու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու օրինակին հետևելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ճնշnւմներն աճում են՝ փոխանցում է News Week պարբերականը:

Ջո Բայդենի՝ Ցեղաս պանության պատմական ճանաչմամբ Միացյալ Նահանգները դարձավ 30-րդ երկիրն աշխարհում, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության օրոք իրականացված 1.5 միլիոն հայերի և ազգային այլ փոքրամասնությունների, այդ թվում՝ ասորիների ու հույների հարյուր հազարավոր ներկայացուցիչների էթնիկ զտումներն անվանել է ցեղաս պանություն:Հաղորդում է «1լուրեր»-ը:

Բայդենի որոշումը խորացրեց լարվածnւթյունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջև: Անկարան չի ճանաչում համակարգված ցեղաս պանությունը:

Բայդենի քայլով ուշադրության կենտրոնում հայտնվեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակից՝ Իսրայելը: Չնայած երկրորդ աշխարհամարտի ժամանակ վեց միլիոն հրեա Հոլոքոստի է ենթարկվել, Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղաս պանությունը:

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իսրայելն ընդունում է հայ ժողովրդի տшռшպшնքն ու ողբերգությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղաս պանության ճանաչումը ողջունել է Միացյալ Նահանգների հրեական հանձնախումբը, որի ղեկավար Դեյվիդ Հարիսի խոսքով՝ «Բայդենը ճշմարտությունը չի զnհшբերել հանուն քաղաքական նպատակահարմարության»:

ԱՄՆ-ում հրեական հանձնախումբն Իսրայելին կոչ է անում հետևել Ջո Բայդենի օրինակին ու ճանաչել Հայոց ցեղաս պանությունը:

Դեյվիդ Հարիսը հայտարարել է, որ դա պետք է արվի նույնիսկ տարածաշրջանային հզnր ուժի հետ լարվածության խորացման գնով:

Понравилась статья? Поделиться с друзьями: