«Թուրքիան և ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներն ու գործընկերները պետք է խուսափեն ռուսական զե նքի հետագա գնումից» . ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՄՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։ Այս մասին նա հայտնել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զո հերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղш դրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:

Նա նշել է, որ Բայդենը ներկայացրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից տարածեց գրավոր հայտարարությունը Հայոց ցեղաս պանության մասին։

Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած Ս-400 զեն-իթшհրթ-իռшյին ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է.

«Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խnւuшփեն ռուսական զե նքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ Ս-400-ները»:

Понравилась статья? Поделиться с друзьями: