Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռшզմшկшն համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռшզմшկшն ոլորտում Թուրքիայի հետ ռшզմшկшն ունեցած հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռшզմшկшն հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռшզմшկшն ոլորտում միայն կամրանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: