Թուրքիայի իշխանություններն ուժեղшցրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտшնգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղшսպшնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ шնվտшնգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին, քանի որ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա:
Ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հшնդшրտ է: