ԱՄՆ-ի Հայոց ցեղաս պանության ճանաչման փաստին Հայ կաթողիկե համայնքը հույս է հայտնում, որ արաբական երկրները նույնպես կհետևեն: Այս մասին հայտնել է Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը , հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումը , շատ կարևոր է մեզ համար։ Դա երաշխիք է տալիս թույլ չտալու նման uшրuшփելի իրադարձությունների կրկնությունը: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումը խիզшխ և խորաթափանց քայլ է, որը հաստատում է, որ տեղի ունեցածը երբեք մոռացության չի մատնվ», — ասել է Կրիկոր Ավգուստինը:
Ըստ Արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինի ԱՄՆ-ի նախագահից հետո շուտով այլ երկրներում նույնպես նման հայտարարություններ կհնչեն։
«Մենք հույս ունենք, որ մյուս երկրները ևս կճանաչեն ցեղաս պանության փաստը, հատկապես արաբական պետությունները:», — ասել է Արքեպիսկոպոսի Կրիկոր Ավգուստինը: