«Մենք չենք մոռանա և մեր հիշողություններում ընդմիշտ կպահենք հայ ժողովրդի հետ կատարված nղ բերգnւթյnւնը» . Ռումինացի պատգամավորը ողջունել է Ջո Բայդենի ուղերձը

Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:

«Ես ողջունում է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու որոշումը: Ցեղաս պանությունը կատարվել է 106 տարի առաջ Օսմանյան կայսրության ուժերի կողմից ընդդեմ հայերի և դա շարունակում է մնալ սարսափելի պահ 20-րդ դարի պատմության մեջ: Եկեք հարգենք անմեղ զո հերի հիշատակը և երբեք չմոռանանք մարդկության դեմ կատարված հшնցш գnրծnւթյnւնները, որոնք шր-յnւնnտեցին մարդկության ոչ վաղ անցյալը: Մենք չենք մոռանա դա և մենք մեր հիշողություններում ընդմիշտ կպահենք հայ ժողովրդի հետ կատարված nղ բերգnւթյnւնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Դանիել Գեորգեն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: