Իրանը փորձում է տարածաշրջանում խшխտվшծ nւժային բալանսը վերականգնել և ուժեղացնել Հայաստանի դերը . Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող ճանապարհը՝ Հայաստանով․ Իրանը լուրջ է տրամադրված . Կարևոր Մանրամասներ

Արցախյան պատ երազմից հետո Իրանը փորձում է վերականգնել տարածաշրջանում խшխտվшծ nւժային բալանսը և ուժեղացնել Հայաստանի դերը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Հայ-իրանական ռшզ մшվшրшկшն համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին։ Իրանցի փորձագետն այս համատեքստում է դիտարկել Պարսից ծոցը Սև ծովին կապել նախատեսող տրանսպորտային միջանցքի ուղղությունը փոխելու և այն Հայաստանով նախագծելու հեռանկարը։ Մտադրությունը, ըստ Հոսեյնիի, Իրանի քաղաքական վերնախավի ներքին որոշումն է՝ ձևավորված 44–օրյա պատ երազմից հետո։ Այս տեսակետը կիսում են նաև հայ փորձագետները։

Հայաստանով անցնող ճանապարհային երկու նախագիծ է քննարկվում

Հնդկաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա՝ նշել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող ընթացիկ հարցերն էին: Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը ծրագրի իրագործման ներկա փուլի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել «Ռադիոլուրին»․

«Ընդհանուր ծրագիրը բաժանված է մի քանի փուլերի՝ տրանշների։ Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հիմնական քննարկումը վերաբերում էր հարավային հատվածին, որով նախագծահաշվարկային աշխատանքներ են ընթանում։ Քննարկվում էր այդ հատվածի շինարարությանը հնդկական կողմի ներգրավման հարցը։ Առաջիկայում նախատեսվում է տրանշ 2–ի ՝ Աշտարակ–Թալին ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի վերահայտարարություն, որում եւս հնարավոր է նրանց մասնակցությունը»։

Ի՞նչ երթուղով է անցնելու Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող ճանապարհը

Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայը մարտին հայտարարեց, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Հնդկաստանն այսօր Սկանդինավյան երկրների հետ կապվում է Սուեզի ջրանցքով։ Քարտեզագիր Շահեն Շահինյանը հիշեցնում է, որ միջազգային ճանապարհի շուրջ քննարկումներն ավելի ակտիվացան Սուեզի ջրանցքի վերջին խցանումից հետո։ Քարտեզային լեզվով է նկարագրում, թե ինչ երթուղով անցնում Հնդկաստանը Եվրոպային կապող գործող ճանապարհը և ինչպիսին է լինելու նորը։

«Եթե Հնդկաստանը փորձի ցամաքով ապրանքներ առաքել Եվրոպա, ապա պետք է անցնի Պակիստանով, որի հետ թշ նшմшկшն հարաբերություններ ունի։ Հնդկաստանից Եվրոպա առևտրային հիմնական ճանապարհը Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհն է՝ շրջանցելով Արաբական թերակղզին եւ Կարմիր ծովով նավարկելով։ Իսկ նախագծվող ճանապարհը կլինի ավելի կարճ։ Հայերիս համար ցանկալի է, որ նավով ապրանքները Հնդկական օվկիանոսով հասնեն Պարսից ծոց՝ Իրանի նավահանգիստ, այնուհետեւ երկաթգծով կամ ավտոտրանսպորտով տեղափոխվեն հայ–իրանական սահման, հետո Մեղրիով ու Հայաստանի ամբողջ երկայնքով տեղափոխվեն Վրաստան։ Հետո կա երկու ճանապարհ՝ կամ Վրաստանով բեռները կհասնեն դեպի Ռուսասատան ու Սկանդինավյան երկրներ, կամ էլ՝ Փոթի նավահանգստով կտեղափոխվեն Սև ծովի առափնյա երկրներ՝ Ուկրաինա, Ռումինիա, այնտեղից Լեհաստանով Սկանդինավյան երկրներ, որը ստացվում է համաեվրոպական Հյուսիս–հարավ ճանապարհ»։

Իրանը նախընտրում է Հայաստանը

Այս նախագծին զուգահեռ քննարկվում է ևս մեկը՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող ցամաքային երթուղին: Ըստ փորձագետների՝ տրանսպորտային այս ճանապարհը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, սակայն իրանական կողմը որոշել է փոխել միջանցքի ուղղությունը։ Իրանագետները կարծում են, որ մտադրության փոփոխության հիմքում Պակիստանի գործոնն է․ արցախյան պատ երազմի ընթացքում այս երկիրն անթաքույց աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն է մեկնաբանում։

«Մեր տարածաշրջանում պակիստանյան ակտիվությունը 44-օրյա պատ երազմի ընթացքում անհանգստացրեց հնդկական կողմին, և դիրքորոշումների որոշակի փոփոխություններ նշմարվեցին։ Նախատեսվում էր, որ Իրանից միջանցքը պետք է անցներ Ադրբեջանով և միանար ՌԴ–ին։ Կա մի առանձնահատկություն․ Հայաստանը նույնպես պետք է ջшնքեր գործադրի ծրագրի իրականացման համար»։

Նման մեգանախագծերը, ըստ իրանագետի, տնտեսականից բացի քաղաքական լուրջ բաղադրիչ ունեն։ «Առաջնային է աշխարհաքաղաքական շահը»,–ասում է Ոսկանյանը և զուգահեռներ տանում «լավագույն» օրինակ դարձած Կարս–Ախալքալաք երկաթգծի հետ, որի աշխարհաքաղաքական կարեւորությունը թուրք–ադրբեջանական կողմի համար մի քանի անգամ ավելին է, քան տնտեսականը։ Կա՞ ռի uկ, որ շահերի բшխ-մшն հետևանքով ծրագիրը կյանքի չի կոչվի։ Պատասխանելով այս հարցին՝ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ իրանական քաղաքական վերնախավում որոշում կա հզորացնել Հայաստանը առկա գործիքակազմերով ։

Понравилась статья? Поделиться с друзьями: