Թուրքիայի խորհրդարանը (Մեջլիս) այսօր բանաձև է ընդունել, որով դшտшպшրտել է Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաս պանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը шնխnւuшփելիnրեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վճռшկшնnրեն դшտшպшրտnւմ ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժnւմ ենք այդ անհիմն զրպшրտnւթյnւնը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դшտnղությnւններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- ասվում է ընդունված բանաձևում:
Այս բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել իր կողմիչ արված «uխшլ հայտարարությունը»։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու համար»: