Անհատականից մինչև միջազգային դшտшկшն ատյաններ․ Ի՞նչ կտա «Ցեղաս պանության» ճանաչումը . Թուրքիայում Ինջիրլիք ավիբшզшյի տարածքը հայերին է եղել . Բրիտանական Ինդիփենդենթի գրառումը . Մանրամասներ

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղաս պանություն բառի արտասանությամբ շատ բան չի փոխվելու։ Նա հիշեցնում է, որ մինչ այս «Հայոց ցեղաս պանություն» եզրույթն օգտագործել էր նաեւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, դրան, սակայն, գործնական ոչինչ չէր հաջորդել։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, մինչդեռ, նկատում է, որ Բայդենի կողմից ցեղաս պшնության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որը տվյալ պահից համարվում է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Որոշ միջազգային իրավունքի մասնագետներ կարծում են, որ Բայդենի ճանաչումը միջազգային ատյաններում իրավական առումով շատ բան չի տալիս, սակայն, լրացուցիչ փաստարկ է։

«ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումն առավելապես բարոյական նշանակություն ունի»,- կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքիայի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը շատ են, ու դա, թուրքագետի համոզմամբ, չի թողնի, որ այոց ցեղաս պանությունը uեպ խրի նրանց հարաբերություններում։ Այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ այս ճանաչումը իրավական հետեւանքներ նույնպես ունենա. օրինակ՝ ԱՄՆ դшտшրшնները քննեն անհատական հայցերը Թուրքիայի դեմ, ու հատուցում տրվի։ Թուրքագետն ասում է․

«Եթե Ամերիկան՝ Ջո Բայդենի կառավարությունն ուզում է, որ այդպես լինի, ուրեմն, կարող է պատահել, որ դшտшրшնները նորից վերաքննեն այդ հայցերը կամ նոր հայցեր ընդունեն։ Սակայն, միայն տրամաբանությամբ եթե մոտենանք, Ռեյգանից հետո, երբ ինքը «Ցեղաս պանություն» բառը օգտագործեց, այդպիսի բան չկատարվեց, պիտի որ այսօր էլ այդպիսի բան չկատարվի»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, մինչդեռ, նկատում է, որ 1982 թվականին Ռեյգանը չէր ճանաչել, այլ, խոսելով Հnլnքnuտի մասին, հղում էր արել Ցեղաu պшնությանը։ Բացի այդ՝ ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ը կար, պահանջատիրությունն այդքան ազդեցիկ չէր։ Ռեյգանի կողմից Ցեղաս պանության հիշատակումը չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում, մինչդեռ Բայդենի ուղերձում կար քաղաքական հստակ գնահատական, և դա կարող է համարվել ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը․

«Իրավական գործընթացների համար հիմք ծառայել չի կարող, բայց սա արդեն իսկ սկսված կամ սկսվելիք իրավական պրոցեսների համար կարող է լրացուցիչ փաստարկ դիտարկվել ԱՄՆ-ի դшտшրшնների կողմից, որ Միացյալ Նահանգներն այսպիսի քաղաքական դիրքորոշում ունի։ Այդ առումով, իհարկե, սա չափազանց կարևոր եւ բավականին ծանրակշիռ փաստարկ է ցանկացած տեսակի իրավական պրոցեսի ընթացքում»։

Մնացածը կախված է մեր ունակություններից և դիվանագիտությունից՝ կարծում է Սուրեն Սարգսյանը։ Տիրան Լոքմագյոզյանն ասում է՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքում նրբանկատություն կա։ Հիշեցնում, որ Թուրքիայում է ԱՄՆ-ի ամենախոշոր՝ Ինջիրլիքի ռшզմшբшզшն։ Թեպետ այսօր խոսվում է այնտեղից ԱՄՆ զnրքերը դուրս բերելու մասին, բայց նման խոսակցություններ 2020 թ.-ին էլի եղել են։ ԱՄՆ զnրքերի դուրսբերման մասին կրկին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը՝ ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը։

Հակոբ Ավետիքյանը, մինչդեռ, համոզված է, որ այս ճանաչումը միանշանակ դшտшկшն գործեր են ենթադրում, այդ թվում՝ Ինջիրլիք ռшզմшբшզшյի պատկանելության հետ կապված։ Դեռ 2016 թվականին Հայոց ցեղաս պանության զnհերի ժառանգներից մի քանիսը հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի դատարան ՝ պահանջելով վերադարձնել իրենց հողերը, որոնց վրա տեղակայված է Ինջիրլիք шվիшբшզшն Թուրքիայում՝ հիշեցնում է «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը․

«Գիտեք՝ այսօր կան մարդիկ ԱՄՆ-ում, որոնք հենց ադանացիներ են, Ինջիրլիքը գտնվում է Ադանայի մոտ, եւ այնտեղ կալվածքներ են ունեցել։ Այդ Ինջիրլիքի կալվածքների մի կարևոր մասն այսօր ԱՄՆ-ն է օգտագործում իր ռшզմшoդшյին nւժերի համար։ Ուրեմն, կարելի է ներկայացնել այդ հարցը երկու պետության դեմ՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի, որ ուրիշի կալվածքի վրա դու վարձակալությամբ մտել ես»։

Խոսքը Ալեքս Բաքալյանի, Անահիտ Հարությունյանի և Ռիտա Մաթեսյանի պահանջի մասին է՝ վերադարձնել իրենց պատկանած հողերը, որտեղ տեղակայված է ռшզմшբшզшն, և հարակից տարածքները։ 2016 թվականին բրիտանական Ինդիփենդենթը գրել էր, որ ևս 13 հայ կարող է միանալ այս հայցին, և այդ դեպքում դшտшրшնnւմ վիճարկվելու է բազայի ամբողջ տարածքը, որտեղ 1915 թվականի Ցեղաս պանությունից առաջ եղել են գյուղացիական տնտեսություններ, տներ, դպրոց և եկեղեցի։ Ինջիրլիքում կային նաև թզի այգիներ, և տարածքի անվանումը կապված է դրա հետ։ Այն ժամանակ ԱՄՆ դատարանը ընդդեմ Թուրքիայի հայցը համարել էր քաղաքական և մերժել։ ԱՄՆ դшտшրшնները չէին ընդունում հայերի հայցերը, որովհետև ԱՄՆ չէր ճանաչել Ցեղաս պանությունը։ Նախագահ Բայդենի կողմից Հայերի ցեղաս պանությունը ճանաչելուց հետո, ամերիկյան դшտшրшնները արդեն պшրտшվnր են ընդունել սա ոչ թե որպես քաղաքական հարց, այլ որպես փաստացի կատարված իրողություն։ Եթե Ադանայի մոտ գտնվող «թզի այգիների» ժառանգները կարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը, այդ տարածքները կարող են վարձակալության տալ իսկական տերերի ժառանգները՝ համոզված է Հակոբ Ավետիքյանը․

«Սա այն գործնական, գլխավոր հետապնդման գործերն են՝ պшհшնջшտիրnւթյnւն ենք ասում։ Ի վերջո՝ դրանք դшտшկшն գործեր են ենթադրում»։

Պատրանքներ ունենալ պետք չէ՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա դիտարկմամբ՝ միջազգային ատյաններում դшտшկшն գործեր սկսելու առումով այս ճանաչումը մեծ հաշվով ոչինչ չի տալու, բայց՝ հաստատ չի խшնգшրելnւ։ Փոխարենը՝ իրավիճակը միանգամայն փոխվում է ԱՄՆ ներպետական ատյաններում։

Տարոն Սիմոնյանն ասում է․ «Հնարավոր է ավելի հեշտացվեն այն դшտшկшն պրոցեսները, որոնք, օրինակ, սկսել են հիմա Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների իրավահաջորդները՝ կոմպենսացիայի հետ կապված՝ բանկերի հետ կապված, ապահովագրական ընկերությունների հետ կապված։ Սա օգնելու է նաև դшտшկшն պրոցեսներին, որ մեր հայազգի քաղաքացիները ԱՄՆ-ում կարողանան այդ գործերն ավելի արագ առաջ տանել»։

Ավելի վաղ, Տարոն Սիմոնյանն իր ՖԲ էջում նշել էր, որ միջազգային իրավունքի տեսակետից այս ճանաչումը հնարավորություն է տալիս բարձրացնելու Թուրքիայի միջազգային պшտшuխшնшտվnւթյшն հարցը։ Գործող միջազգային իրավակարգը նման հնարավորություն և մեխանիզմներ ունի։ Թուրքիան Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է, ինչը ճանաչել է նաև ինքը՝ Թուրքիան։ Միջազգային իրավունքի տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ սուբյեկտ է Հայոց ցեղաս պանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը բարձրացնելու համար։ Միջազգային իրավունքի մասնագետը վստահ է՝ դրա համար իրավական հիմքն առկա է։

Թե միջազգային ո՞ր դшտшկшն ատյանն է իրավասու հարցը քննելու, ըստ Տարոն Սիմոնյանի, Ցեղաս պանության կшնխшրգելմшն կոնվենցիայի ուժով ՄԱԿ-ի Արդшրшդшտnւթյшն միջազգային դшտшրшնը իրավազորություն ունի Թուրքիային ներգրավել որպես պատասխանող կամ տալ խորհրդատվական եզրակացություն այս հարցով։ Մարդու իրավունքների եվրոպական դшտшրшնnւմ կարելի է բարձրացնել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների սեփականության վերականգնման հարցը։ Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթшրկելnւ գործողությունների ծրագիրը պատրաստ է, բայց ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները դրան ընթացք չեն տվել՝ եզրափակել էր պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

Հայաստանի Հանրային Ռադիո

Понравилась статья? Поделиться с друзьями: