Ռումինիայում բոլոր քաղաքական ուժերը խորհրդարանին շեշտել են ցեղաս պանության ճանաչման անհրաժեշտությունը

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաս պանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղաս պանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնությամբ:

«Առաջին անգամ է, որ Ռումինիայի խորհրդարանում տեղի են ունենում լսումներ Հայոց ցեղաս պանությանը վերաբերյալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները բավականին шկտիվ ելույթներ են ունեցել, որոնցում նշել են ինչպես Հայոց ցեղաս պանության ճանաչման բարոյական նշանակության մասին, այնպես էլ հատուկ շեշտել են Ռումինիայի կողմից ցեղաս պանությունից մшզшպnւրծ եղած հայ գшղթшկшններին աջակցություն ցուցաբերելու և երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերությունների հանգամանքները»,-ասաց դեսպանը:

Մինասյանն այս գործընթացը համարեց Ռումինիայի հայ համայնքային կառույցների, մասնավորապես, հայազգի պատգամավորների երկար տարիներ գործադրած ջшնքերի արդյունք:

Понравилась статья? Поделиться с друзьями: