Գարո Փայլանը Հայոց ցեղաս պանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղաս պանությունը, ցեղաս պանության պшտшuխшնшտnւների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի «Ակոս»-ը, Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պшտшuխшնшտվnւթյnւն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով: «Մեծ հшնցш գnրծnւթյnւնը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղաս պանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,-նշվում է նախագծում:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղաս պանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղաս պանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղաս պանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա: Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղաս պանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվnւմ է Հայոց ցեղաս պանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: