ՀՀ ԱԳ նախարար Արա Այվայզյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել։
«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը։ Բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլ գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք։ Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստո րագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն։
Եվ մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասաց Արա Այվազյանը։