«Ռոյթերս» լրատվական գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղաս պանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի հնարավոր արձագանքին ու քայլերին: Այս առնչությամբ գործակալությունը զրուցել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Քալընը նշել է, որ առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան կփակի Ինջիրլիքի ռшզմшբшզшն ԱՄՆ-ի համար, Քալընը չի պատասխանել:
Նշենք, որ Թուրքիայում փորձագետներն իշխանություններին խորհուրդ են տվել Բայդենի հայտարարությանն ի պատասխան պшտժшմիջnցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ՝ այդ երկրում ամերիկյան ռшզմшբшզшները փակելու տեսքով:
Քալընը, հայտնելով, որ այսօր կայանալիք կառավարության նիստում նախագահ Էրդողանը խոսելու է թեմայի վերաբերյալ (Բայդենի հայտարարության), նշել է. «Երբ և որտեղ նպատակահարմար համարենք, կշարունակենք արձագանքել այս ցшվшլի և անարդար հայտարարությանը»:
Նա տեղեկացրել է նաև, որ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը (մեջլիս) հանդես կգա հայտարարությամբ։