Երևանաբնակ 113-ամյա Մարի Կիրակոսյանը Հայաստանում ապրող Ցեղաս պանությունը վերապրած վերջին բնակիչն է։ 1915 թվականին 6-7 տարեկան աղջնակ էր, բայց պարզ հիշում է՝ Կոմիտասն իրենց հարևանն էր, ամեն առավոտ շարականներ էր երգում։
Ջարդերի մասին հիմնականում մայրն է պատմել, ինքը հիշում է, թե ինչպես են տնային հագուստով դուրս եկել ու փախել։
113-ամյա Մարի տատիկը ջերմությամբ ու հոգատարությամբ է շրջապատված․ գեղեցիկ, խնամված ու հմայիչ կինը կոնկրետ ցանկություն ունի՝ թող բոլորն իր չափ ու ամենակարևորն առողջ ապրեն։
Հայաստանի Հանրային Ռադիո
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը: