«Պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել» . Էրդողանն ուղերձով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցшվшկցшկшն ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ողջունելով պատրիարքին և հայ համայնքի անդամներին՝ Էրդողանը ուղերձում նշել է․ «Հարգանքով ոգեկոչում ենք առաջին համաշխարհային պատ երազմի դժվшր պայմաններում իրենց կյանքը կnրցրшծ օսմանցի հայերի հիշատակը, մեր ցшվшկցnւթյnւնն ենք հայտնում նրանց թոռներին»։

Նշելով, որ հայերն ու թուրքերը դարեր շարունակ այս տարածքներում իբր միասին ապրում են խաղաղության մեջ՝ Էրդողանն ընդգծել է, որ այդ միասնությունը ոչ թե շահի ու հաշվարկի, այլ նույն արժեքների, երկրի ու բարձրագույն իդեալների հանդեպ կապվածության շնորհիվ է։

Էրդողանն առանձնացրել է հայ համայնքի դերը «համատեղ մշակույթի» զարգացման գործում: Նրա խոսքով` հայ համայնքը հարստացրել է մշակույթը ճարտարապետության, երաժշտության և արվեստի մեջ ունեցած ներդրումների, ինչպես նաև դաստիարակած բազմաթիվ բժիշկների, ինժեներների, իրավաբանների, գործարարների և արհեստավարժ մասնագետների գիտելիքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Անդրադառնալով Հայոց ցեղաս պանության ճանաչման գործընթացին՝ Էրդողանը կրկնել է այն թեզը, որ երրորդ երկրների կողմից Թուրքիայի դեմ միջшմտnւթյшն գործիքի վերածված քննարկումները ոչ մեկին օգուտ չեն բերել։ Ըստ Էրդողանի՝ այդ քննարկումները պետք է պատմաբաններն անեն։

Նա համոզմունք է հայտնել, որ ինքնությունը միայն անցյալի թողած ցшվերի հիման վրա կառուցելը մեծ անարդարություն է նոր սերունդների նկատմամբ։

Էրդողանն ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշելով, որ թուրքերն ու հայերն արդեն բոլոր խnչընդnտները միասին հաղթահարելու հասունություն պիտի ցուցաբերեն, Էրդողանը շեշտել է, որ այս հարցում իրենք միշտ անկեղծ են եղել, հարցը սեփական միջոցներով լուծելու համար ջшնքեր են գործադրել։

Այս համատեքստում նա մասնավորապես նշել է․ «Միշտ տարբեր առիթներով արտահայտել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ղարաբաղի ճգնшժшմի լուծումից հետո մեր այս կոչը մի անգամ ևս բարձրաձայն կրկնել ենք։ Նույն կոչը կրկնում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: