Անկարայում ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջո Բայդենի՝ Հայոց ցեղաս պանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, և որ Անկարան հերքում, անընդունելի է համարում ու վճռականորեն դատապարտում է այն:

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղաս պանություն» եզրույթը։

Նշենք նաև , որ այսօր Հայոց ցեղաս պանության ճանաչման կապակցությամբ Թուրքիայում երկու օրով փակվել են ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները:

«Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին», – ասվում է հաղորդագրություն մեջ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: