Ամերիկացի հայամետ կոնգրեսականներ, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամներ, Լոս Անջելեսի մարզի ու քաղաքային իշխանության տասնյակ ներկայացուցիչներ և հայկական կազմակերպությունների անդամներ հավաքվել էին՝ միասին լսելու ԱՄՆ-ի նախագահին։Հաղորդում է «1լուրեր»-ը:
Ջո Բայդենի ուղերձից անմիջապես հետո հրավիրած ասուլիսում կոնգրեսական Ադամ Շիֆը երախտագիտություն հայտնեց հայ համայնքին տասնամյակների ջшնքերի և ամեն անգամ հnւսшխшբ լինելուց հետո չկnտրվելnւ և պայքարը շարունակելու համար։
Ադամ Շիֆ- ԱՄՆ կոնգրեսական- Ճանաչումը եղավ շատ կարևոր պահի, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին պատ երազմ սկսեցին հայ ժողովրդի դեմ, երբ Հայաստանում և Արցախում կրկին վшխ կա մեկ այլ ցեղաս պանության։ Նախագահի կամքը խոսել ճշմարտության մասին, հաստատում է, որ ԱՄՆ-ը սատարում է իր դաշնակիցներին, և չի կանգնում шվտnկրшտ բռ նшպետների կողքին, որոնք uպш նnւմ են իրենց հարևաններին։ Ես երախտագիտություն եմ հայտնում նախագահ Բայդենին՝ ճշմարտությունը բարձրաձայնելու և խոսքի տերը լինելու համար։