Կարևոր. ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել` Ադրբեջանում պահվող հայ ռшզմшգեր իներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԿԱՐԵՎՈՐ ! Վայրկյաններ առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցած ապրիլքսանչորսյան հավաքին կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռшզմшգեր իներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:

Շիֆը հայտնեց նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է բիպարտիզան` երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) [նախնական] աջակցություն:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: