Էրդողանը անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զn հված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք նաև , որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի ուղղերձին ի պատասխան ասել էր.

«Ոչ մի բառ չի կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: