Երևան է վերադառնում Իրանում գտնվող Հայկական Boeing 737 օդանավը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է.

Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Հիշեցնենք Փետրվարի 23-ին վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր էջում տեղեկություն հրապարակեց օդանավի Իրանում հայտնվելու մասին։ Նույն օրը Հայաստանի քաղաքացիական ավիացիան, իսկ հաջորդ օրը ինքնաթիռը վարձակալած «Ֆլայ Արմենիա» ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեցին` պարզաբանելով, որ օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ, և դրանք շարունակելու նպատակով օդանավը պետք է տեղափոխվեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան։

Փետրվարի 20-ին, սակայն, օդանավն անհայտ պատճառներով հայտնվել էր Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: