Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հայոց ցե ղասպ անության 106-րդ տարելիցին հրապարակած հայտարարության մեջ կրկին խու սափել է ճիշտ բնորոշում տալ պատմական իրադարձություններին:
Թեպետ 2011 թվականին, որպես խորհրդարանի անդամ, նա հայտարարել էր, որ Ավստրալիան «պետք է ճանաչի Հայոց ցե ղասպ անություն», սակայն այս տարի ևս նա հրաժ արվել է իր հայտարարության մեջ օգտագործել «ցե ղասպա նություն» եզրույթը:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տեղեկացմամբ՝ Ավստրալիայի վարչապետի նման քայլի պատճառով երկրում բնակվող հայերը, ասորիներն ու հույները որոշում են կայացրել ապրիլի 24-ին Սիդնեյում և Մելբուրնում «Արդարության երթեր» կազմակերպել:
Ակցիաների մասնակիցները հանդես են գալու կոչով ՝ ուղղված վարչապետին և հորդորելու են խոսել ճշմ արտությունը:
«Մեր համայնքների համար անընդունելի է, որ վարչապետը հրաժարվում է ցե ղասպ անությունը կոչել իր անունով»,- հայտարարել է Ավստրալիայի հայ դառի հան ձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը: