Տեղի է ունեցել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցը , հայտնի են մանրամասներ

Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել , որ Թուրքիան ցանկանում էր այս հեռախոսազրույցը անպայման տեղի ունենար Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության հնարավոր ճանաչումից մեկ օր առաջ: Արդյոք Թայիփ Էրդողանը խոսել է Բայդենի հետ Հայոց ցեղաս պանության վերաբերյալ , չի հաղորդվում:

Հիշեցնենք , որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը:

Понравилась статья? Поделиться с друзьями: