ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է այսօր հեռախոսազրույց ունենա իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է ANKA- ն:
Թուրք դիվանագետները աշխատում են կազմակերպել այս հեռախոսազրույցը հենց այսօր , որը առաջինը կլինի Բայդենի և Էրդողանի միջև , ինչ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է Բայդենը: ԱՄՆ նախագահականից դեռ դրական պատասխան չի տրվել Թուրքիայի խնդրանքին, հայտնում է գործակալությունը:
Հարկ է նշել , որ երկու առաջնորդների զրույցը Թուրքիան ցանկանում է , որ տեղի ունենա Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակնկալությունից մեկ օր առաջ:
Հիշեցնենք , որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը: