Հայաստանը և Իրանը պատրաստ են խորшցնելու գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխшվորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննшրկվել են «Պարսից ծոց — Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։

Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխ նախարարը վերա հաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակում երկկողմ գործակցության հետագա խոր ացման պատրաստակամությունը։

Հանդիպմանը կողմերը քն նարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: