Թուրքիայում հնագետները 1800-ամյա գլադիատորական արենա են հայտնաբերել

Թուրքիայում հնագետները հռոմեական դարաշրջանից պահպանված գլադիատորների արենա են հայտնաբերել, գրում է Live science-ը, նշելով՝ ժամանակին այդտեղ կարող էր տեղավորվել 20 հազար հանդիսական:

Ըստ գիտնականների՝ արենան մոտ 1800 տարվա հնություն ունի: Այն տեղակայված է Թուրքիայի արևմտյան Այդին նահանգի Մաստաուրա քաղաքի բլուրների վրա: Այս ամբողջ ընթացքում արենան ծածկված է եղել հողաշերտով և բուսականությամբ:

«Ամֆիթատրոնի մեծ մասը գետնի տակ է, և տեսանելի մասը ծածկված է թփերով և ծառերով: Այն այնքան ամուր է, որ կարծես նոր է կառուցվել», — ասել է հնագետ Մեհմեթ Ումութ Թունցերը և հավելել՝ ամֆիթատրոնը կառուցվել է Սևերան տոհմի օրոք:

Понравилась статья? Поделиться с друзьями: