ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին

Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում գտնվող ՆԱՏՕ-ի կո րծանիչ ինքնաթիռները մի քանի անգամ բարձրացել են օդ՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կոր ծանիչներ, ռմ բակ ոծիչներ և հետախ ուզական ինքնաթիռներ որսալու նպատակով: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի ռա զ մաօդային ղեկավարության տարածած հաղորդագրությանը:

«Մեր համակարգերը Բալթիկ ծովի երկնքում նկատել են անհ այտ թռչող օբյեկտներ: Դրան ի պատասխան ուղարկվել են կոր ծանի չներ, որպեսզի հնարավոր լինի որսալ և նույնականացնել մոտեցող ինքնաթիռները»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ում նշել են, որ որոշ ինքնաթիռներ հնարավոր չի եղել նույնականացնել, միաժամանակ նաև ներկայացված չի եղել թռիչքի ծրագիրը, ինչը կարող էր վտ անգ ներկայացնել, այդ թվում քաղաքացիական ավիացիայի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: