Վшնդшլիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջшրդել

Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պատասխանատուները վшնդшլիզմի փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջшրդել են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջա վայրի պահպանության (ՊՄՊ) Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վшնդшլիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջшրդվшծ են եղել», – նշված է հաղորդագրության մեջ։

Մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել, չնայած խաչքարերն ընդգրկված չեն ո’չ նորահայտ հուշարձանների, և ո’չ էլ հուշարձանների պետական ցուցակում, և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո։

Понравилась статья? Поделиться с друзьями: