Ռոմանոս Պետրոսյան… Մի՛ խուսшփեք այլակարծությունից ու եղե՛ք համարձակ

Մի՛ խուսшփեք այլակարծությունից ու եղե՛ք համարձակ
Այսօր հանդիպել եմ նախարարության աշխատակազմը հետպատերազմյան շրջանում մրցույթների արդյունքում համալրած աշխատակիցների հետ։
Հանդիպմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը։
Շնորհավորելով և մեր գործընկերներին նախարարության մեծ թիմ բարի գալուստ մաղթելով՝ անդրադարձ եմ կատարել մի շարք առանցքային հարցերի։

Մեր պետության զարգացման և ինստիտուտների կայացման համար այս կարևոր փուլում մենք հանձնառու ենք մի շարք խորքային բարեփոխումների, այդ թվում՝ կադրային քաղաքականության վերանայման, ամենաօբյեկտիվ մրցույթների արդյունքում պետական համակարգը որակյալ, նորարարական մոտեցումներով հարուստ մասնագետներով համալրմանը:
Խոսել եմ նախարարության կադրային քաղաքականության վերաբերյալ և շեշտել այնպիսի ինստիտուտների կայացման կարևորությունը, որտեղ մասնագիտանալն ու որպես մասնագետ կայանալը անձերի մակարդակից անկախ՝ պայմանավորված կլինի միայն աշխատանքային պրոֆեսիոնալիզմով։
Այս ընթացքում նախարարության աշխատակազմը համալրել ենք շուրջ մեկ տասնյակ երիտասարդ մասնագետներով, ինչը կարևոր ցուցիչ է այն բանի, որ մեր նախարարությունը տուրք չի տալիս բացառապես նեղ քաղաքական շրջանակում կադրեր հավաքագրելու, մրցույթները կանխակալ ձևով անցկացնելու նախկինում տեղ գտած արգահա տելի գործ ելաոճին:
Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին ամիսներին թափուր հաստիքների համալրման մրցույթները անցկացնում է արտաքին մրցույթի ձևաչափով՝ հնարավորություն տալով էլ ավելի լայն շրջանակի մասնակցել դրանց ու պետական համակարգում աշխատանքի անցնել։

Մեր նոր գործընկերներին հոր դորել եմ լինել ակտիվ, նախաձեռնող, դժվ արությունների առաջ չընկրկող ու ամենակարևորը՝ չխուսափել այլակա րծությունից ու լինել համ արձակ, չառաջնորդվել քարացած կանոններով, լինել դինամիկ, արագ կողմնորոշվող ու ժամանակակից պահ անջներին հարմարվող։
Նրանք իրենց վարքով պետք է կարողանան կո տրել պետական համակարգի աշխատակցի վերաբերյալ հանրության մեջ առկա կարծր ատիպերը, պետք է հրա ժարվեն «չինովնիկական» մոտեցումներից և նորարար գաղափարներով նոր գույներ, նոր խոսք ու ավյուն ներարկեն պետական ինստիտուտներ։
Հույս եմ հայտնել, որ նրանք կդառնան այն թիմի լիարժեք անդամները, որը պետական ու հասարակական շահը վեր է դասում նեղ անձնականից, իսկ մասնագիտական ոլորտում՝ բնապահպանական շահն է առաջ մղ ում։

Անկախ իրենց զբաղեցրած կարգավիճակից, պետք է մաս կազմեն ոլորտային այն խորքային բարեփոխումներին, որոնք մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, պետք է տիրապետեն ոլորտին, շատ կարդան, կրթվեն, անդադար աշխատեն իրենց մասնագիտական կարողությունների վրա և դառնան կարևորագույն բարեփոխումների դրոշակակիրը հանրության աչքերում։
Բարի ընթացք մաղթելով՝ խոստացել եմ անել հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները մշտապես մասնագիտական աճի ու վերելքի հնարավորություններ ունենան։

Понравилась статья? Поделиться с друзьями: