Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպման մասին նախապես տեղեկացրել է Բաքվին

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Turan գործակալության հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 14-ին Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպումից հետո իր հասցեին բարձրաձայնված քննшդшտություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաքվում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը հարցի առնչությամբ հրավիրվել էր այդ երկրի ԱԳՆ, որտեղ նշվել էր, որ Եվրամիության հատուկ ներկայացուցչի նման գործողություններն անընդունելի են և հшնգեցրել են նրա հանդեպ Ադրբեջանի վստшհության կոր ստին:

Տոյվո Կլաարը նշել է, որ և՛ դեսպան Յանկաուսկասը, և՛ ինքը վերջին մի քանի օրվա ընթացքում կապ են հաստատել Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշ տոնյաների հետ և մեկ անգամ ևս վերահաստատել, որ ապրիլի 14-ին Երևանում կայացած հան դիպումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես ԵՄ դիրքորոշման փոփոխություն:

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ նման հանդիպումների մասին ադրբեջանցի գործընկերների հետ մշտապես բաց է խոսվել. «Այս պարագայում ևս Երևան այցի ընթացքում նման հանդիպում անցկացնելու մտա դրության մասին նախօրոք տեղեկացրել էի Ադրբեջանի ղեկավարությանը։ Իմ նպատակն էր ԵՄ անդամ երկրների կողմից ինձ տրված ման դատի համաձայն հնարավորինս լավ հասկանալ առկա իրավիճակը»։

Եմ պաշտոնյայի դիտարկմամբ՝ Վրաստանի համատեքստում, որտեղ ԵՄ-ն որպես միջնորդ ավելի կարևոր դեր ունի, հատուկ ներկայացուցիչը, ժնևյան միջազգային քննա րկումների և խորհրդատվությունների շրջանակներում, մշտապես Սուխումում և Ցխինվալում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ, ինչը, նրա խոսքով՝ «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհա րգալից վերաբերմունքի դրսևորում չի եղել և չի ազ դել ԵՄ քաղաքականության վրա»:

«ԵՄ-ն խաղաղության նախագիծ է և հաշտ եցման մեծ փորձ ունի: Դրա համար մարդիկ պետք է կարողանան լսել և զրուցել միմյանց և դիվ անագետների հետ: ԵՄ-ն կցանկանար Հարավային Կովկասը տեսնել որպես խաղաղության, զարգացման և բարգավաճման գոտի: Այդ գործընթացը շարունակվում է»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

1lurer.am

Понравилась статья? Поделиться с друзьями: