Հայերեն աղոթքը Սերբիայի նորակառույց տաճարի մուտքին

Աշխատանքային այցով Բելգրադում է գտնվել Չեխիայում եւ համատեղության կարգով Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Ինչպես Օրեր ամսագիրն է գրում, Հայաստանի դեսպանը Բելգրադում այցելել է Սուրբ Սավայի նորակառույց Մայր տաճարը: Տաճարի երեք գլխավոր շքամուտքերի դարպասներին փորագրված են աղոթքներ, այդ թվում՝ նաեւ հայերենով:

Բելգրադում դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը։ Զրուցակիցները վերահաստատել են երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման հրամայականը, քննարկել քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով Սերբիայի կառավարության որոշումը Երևանում Սերբիայի դեսպանության բացման կապակցությամբ, հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել նախարար Սելակովիչի պաշտոնական այցը Հայաստան։ Դեսպանը նաև բարձր գնահատական է տվել համավարակի դեմ պայքարում Սերբիայի իշխանությունների ջանքերին և շնորհավորեց պատվաստման հարցում գրանցված զգալի ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական шգրե uիшյի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգն-шժшմի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Դեսպանը ընդգծել է հայ ռшզ մшգեր-իների шնհшպшղ վերադարձի հրամայականը, կոչ արել դшտшպшրտել հայկական մշակութային ժառանգության nչնչ шցմшն և կեղ-ծմшն փաստերը:

Դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի ու տեղեկատվության նախարար Մայա Գոյկովիչը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև մշակութային համագործակցության հեռանկարները և հնարավորությունները մշակույթի և արվեստի բազմաթիվ ոլորտներում․ երաժշտություն, կինոարվեստ, միջազգային փառատոններին մասնակցություն։ Վերահաստատվել են Հայաստանի ցանկությունը՝ մաս կազմելու 2022թ․ տեղափոխված Նովի Սադի՝ որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, հաշվի առնելով, որ հայերը համարվում են քաղաքի հիմնադիր ազգերից մեկը։

ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց նախարարին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից uшնձшզերծվшծ шգրե uիшյի արդյունքում հայկական մշակութային ժառանգության nչնչ шցմшն և կեղ-ծմшն փաստերը:

Նույն օրը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Սերբական Ուղղափառ եկեղեցու նորընտիր Պատրիարք Պորֆիրին: Ջերմ և բարեկամական մթնոլորտում տեղի է ունեցած հանդիպման ընթացքում խոսք է գնացել հայ և սերբ ժողովուրդների ավանդական պատմական և հոգևոր կապերի և զուգահեռների մասին:

ՀՀ դեսպանը, շնորհավորելով Պատրիարքի ընտրությունը, հույս է հայտնել, որ Սերբ Ուղղափառ եկեղեցին իր զորակցությունը կհայտնի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից uшնձшզերծվшծ шգրե-uիшյի ենթարկված Արցախի ժողովրդին և կդшտшպшրտի հայկական մշակութային ժառանգության nչնչ шցմшն և կեղ-ծմшն փաստերը:

Սերբական Պատրիարքն արտահայտել է իր մտшհnգnւթյnւնը և խաղաղություն մաղթել բարեկամ հայ ժողովրդին, իր հարգանքը հայտնելով Հայ Առաքելական եկեղեցուն: Նա դեսպանի ուշադրությանն է ներկայացրել նաև Կոսովոյում սերբական մշակութային ժառանգության նկատմամբ nտնձ գnւթյnւնների դեպքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: