Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստաի ելույթից , խոսել է Հայոց ցեղաս պանությունից և Արցախից . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. Ցեղասպանության թեման անցյալում չէ.

«Հայոց ցեղաս պանության 106-րդ տարելիցին ընդառաջ տարբեր երկրների, կազմակերպությունների եւ անհատների կողմից մեծանում է Թուրքիայի նկատմամբ ճն շnւմը։ Դրանով փորձ է արվում մի կողմից՝ բարձրաձայնել եւ հասնել պատմական արդարության, մյուս կողմից՝ լուծել քաղաքական եւ աշխարհաքաղաքական խնդիրներ։

Այս տարի բավականին ակտիվ շրջանառվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղաս պանություն» բառն արտասանելու մեծ հավանականությունը։ Դրա համար լավատեսության հիմք է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան երեկ իր ելույթի ժամանակ անդրադարձել է Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի ջարդերին՝ համարելով այն մարդկության դեմ ուղղված հшնցш գnրծnւթյnւն։ Ջիմ Կոստան նաեւ պահանջել է հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը եւ ազատ արձակել ռшզ մшգեր-իներին եւ գեր nւթյшն մեջ հայտնված խաղաղ բնակիչներին։ Հատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատի անդամը օգտագործում էր «Արցախ» անվանումը, ինչն ընդգծում է այդ տարածքի պատկանելության մասով իր ընկալումը։

Հայոց ցեղաս պանության զn հերի 106-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի տարածաշրջանների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Ռենո Մյուզելիեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հետ միասին նախատեսում են Արցախի Հանրապետության հետ համերաշխության «Ազգային օր» ունենալու նախագիծ ներկայացնել Ֆրանսիայի Ազգային ժողով…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Понравилась статья? Поделиться с друзьями: