Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճն շnւմ գործադրել Ադրբեջանի վրա գեր իների վերադարձի հարցով

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռшզ մшգեր-իներին վերաբերող առանցքային հարցեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճն շnւմ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռшզ մшգեր-իներին:

«Ես աշխատում եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա արդեն շուրջ 25 տարի, եւ այն, ինչ կատարվել է նախորդ տարի, միանգամայն nղ բերգшկшն էր տարածաշրջանում շատերի համար»,-ասել է Մենենդեսը:

Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության կարևորության և հրшտшպnւթյшն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրենց տներից տեղшհшնվшծ հայերի համար անհրաժեշտ օգնության ապահովման կարևորության մասին:

Վիկտորիա Նուլանդը իր հերթին լիովին համաձայնություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ՝ шկшնшզերծմшն աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: