Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին

Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, և ամենաբարձր մակարդակով դա պետք է արձանագրվի, ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ռուսական լրատվամիջոցները երեկ հայտարարեցին կամ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քննարկվում է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը։ Եվ ռուսական իշխանություններին առնվազն այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գեր իների վերադարձի դիմաց համաձայնել Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությանը։ Ես կարծում եմ՝ մեր երկիրը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս չպիտի գեր իների վերադարձի խնդ իրը որևէ կերպ պայմանավորի Ադրբեջանի հնարավոր անդամակցությամբ։ Տեղի ունեցած արհավիրքից հետո մեր վերաբերմունքը պիտի լինի շատ հաստատակամ։

Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակ ամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ»,- ասաց Բաբաջանյանը։

Ըստ նրա՝ այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր շահն առաջ մղ ել ու պաշ տպանել։ «Եթե Ռուսաստանը չի կարողանում իր կողմից նախաձեռնված հրա դադարի վերաբերյալ պայմանավորվածության կիր արկումն ամբողջությամբ ապահովել և ստ իպել, որպեսզի Բաքուն գերիների վերադարձի մասին ստանձնած պարտավորությունները կատարի, սա խոսում է այդ երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած ազդ եցության և հնարավորությունների մասին։ Եվ նոր օրակարգ բերել ու գերի ների հարցը պայմանավորել Ադրբեջանի անդամակցությամբ, սա ուղղակի դաշնակցային հարաբերությունների որակի մասին է խոսում ՀՀ ու Ռուսաստանի միջև»,- հավելեց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: