Ըստ ռուս փորձագետի՝ երկաշարժը չի կարող վնասել Մեծամորի ատոմակայանին

Հայաստանի ատոմակայանը կառուցված է շատ ամուր հիմքերի վրա, և երկրաշ արժերի հետևանքով այնտեղ հնարավոր չեն լինի այնպիսի երևույթներ, ինչպիսիք կարող են լինել այլ շինությունների դեպքում:

Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամրջի առցանց ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:

«Այնտեղ հնարավոր չեն այնպիսի երևույթներ, որոնք երկր աշարժի հետևանքով կարող են լինել, օրինակ, բարձրահարկ շինությունների դեպքում: Այդ շինությունը երկր աշարժից հաստատ չի վն ասվի»,- նշեց գիտնականը:

Անդրադառնալով, մասնավորապես, Երևանում կառուցվող բազմահարկ շենքերի սեյսմակայունության ու շինարարության ընթացքում համապատասխան տեխնոլոգիաների հնարավորությունների հարցին՝ Շեբալինը նշեց, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաններին գործնականում հետևելու և բազմահարկերը սեյսմակայունության համապատասխան հաշվարկով կառուցելու դեպքում ոչ ու ժեղ երկրաշարժերը մեծ ավերա ծություններ չեն գործի:

«Ըստ ինժեներային սեյմոլոգիայի՝ բարձրահարկ կառույցը ցածրահարկից տարբերվում է նրանով, որ երկր աշարժի ժամանակ այն հնարավոր է տեղաշարժել ավելի երկար հաճախականություն ունեցող ալիքներով, որոնց միջոցով էներգիան փոխանցվում է այդ շինությանը: Այս դեպքում շատ կարևոր է ոչ թե շենքի բարձրությունը, այլև՝ հիմքի կայունության աստիճանը: Եթե խարխլվի հիմքը, բարձրահարկը, հնարավոր է, փլվի: Գլխավորը, որ չխա խտվեն բարձրահարկի հիմքերն ու բետոնային հանգույցները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն սեյսմիկ գոտիների կառուցապատման չափանիշներին»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ սեյսմակայունության շինարարական տեխնոլոգիաները պահպանելով կարելի է բարձրահարկեր կառուցել:

Իր խոսքում գիտնականը արդյունավետ համարեց Գյումրիում գործող երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի և ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի կենտրոնի սերտ համագործակցությունը:

Խոսելով ըստ ուժգ նության աստիճանի երկրա շարժերի վտան գավորության մասին՝ փորձագետը նշեց, որ բնակավայրերում մեծ ավեր ածությունների ու մարդկանց կյանքի համար առանձնապես վտան գավոր են 8 և ավելի բալանոց ցնց ումները:

«Կովկասն առանձնահատուկ տարածաշրջան է նրանով, որ բնակավայրերի դասավորությունը խիտ է, դատարկ տարածությունները քիչ են: Յուրքանչյուր ու ժեղ երկր աշարժ կհասնի որևէ բնակավայր»,- պարզաբանեց Շեբալինը՝ չբացառելով տարածաշրջանում Սպիտակի երկ րաշարժի ու ժգնությամբ նոր երկր աշարժերը: «Վաղ թե ուշ այնպիսի երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, տեղի կունենա: Դրանից պետք չէ վախենալ: Պարտադիր է, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի, իսկ շինությունների դիմացկունությունը՝ տարածաշրջանին բնորոշ ուժ գնություն ունեցող երկ րաշարժերի հաշվարկով կառուցվեն»,- եզրափակեց սեյսմոլոգը՝ հույս հայտնելով, որ երկրաշարժերի գոտիներում շինարարության ընթացքում պահպանվում են սեյսմակայունության նորմերը:

Նյութի աղբյուր՝ armenpress.am

Понравилась статья? Поделиться с друзьями: