Թուրքիան լարվում է . Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման հավանականությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման հավանականությանը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը:

«Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,-պնդել է Չավուշօղլուն։

Այնուհետև հռետորական հարց բարձրացնելով, թե որը կարող է լինել ամենավшտ հավանականությունը, նշել է. «Նրանց կողմից այդ բառն օգտագործելով չէ, որ պատմությունը կփոխվի»:

Չավուշօղլուի համոզմամբ՝ «ցեղաս պանություն» բառի օգտագործման հավանականության դեպքում անգամ «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»:

«Ինչպես նաև Մերկելն (Գերմանիայի կանցլեր) է ասում, դա իրավական որոշում չէ, երբ նման որոշում ընդունվում է Գերմանիայի խորհրդարանի կողմից»,-ասել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: