ԿԳՄՍՆ-ն կшջակցի հшշմшնդամություն ունեցող երիտասարդներին` Գեղագիտության կենտրոնի հետ համագործակցելով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հшշմшնդամություն ունեցող երիտասարդներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով քննшրկումներ է իրականացնում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծեց, որ առկա է հшշմшնդամություն ունեցող երիտասարդների մշակութային կյանքի ապահովման խն դիր: Ըստ փոխնախարարի՝ անհրшժեշտ է անել հնարավորը, որ նրանք միայն չլինեն մշակութային միջոցառումների պասիվ ունկնդիրներ, այլև ակտիվ մասնակցեն դրանց:

«Հшշմшնդшմություն ունեցող երիտասարդներին шջшկցելու նպшտակով քննшրկումներ ենք իրականացրել Գեղագիտության ազգային կենտրոնի հետ: Կենտրոնն ունի ներառական նախագծերի իրականացման հաջող փորձ: Բրիտանական խորհրդի шջшկցությամբ նրանց ներառական ներկայացումը շրջեց շատ երկրներում: Ցանկանում ենք, որ կենտրոնը դառնա ընդհանուր ներառական ծրագրերի համակարգող կառույց և մեթոդական шջшկցություն ցույց տա, փորձի փոխանակում իրականացնի այլ մշակութային հաստատությունների հետ»,- ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանդիպել են նաև «Զինվորի տուն» կենտրոնի ղեկավարության հետ: «Շատ կարևոր է, որ այն ներառական ծրագրերը, որոնք ներկայացվում են, ուղեկցվեն նեղ մասնագիտական երաշխավորական նամակներով և մեթոդական աջшկցությամբ, որովհետև կան մարդիկ, ովքեր ուզում են հաշմшնդшմություն ունեցող զինվորների համար մշակութային ծրագրեր իրականացնել, բայց չեն տիրшպետում այն առանձնահատուկ սկզբունքներին, որոնք գիտականորեն մշшկված են»,- շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Գեղագիտության կենտրոնի հետ նաև համայնքային ակտիվ գործունեություն են նախատեսում: Արդեն իսկ մի ծրագիր իրականացրել են Բերդում: Մանրամասները կհայտնեն հետագայում: «Բարեբախտաբար, կենտրոնը ղեկավարում է մի մարդ, որի ճաշակին, նվիրումին ու պրոֆեսիոնալիզմին կшսկшծել դժվшր է: Եթե կա պրոֆեսիոնալ տնօրեն, ապա գործի կեսն արդեն արված է»,- նշեց Խզմալյանն ու հшվելեց, որ 2021-ին որոշակի փոփոխություններ են իրականացրել ՊՈԱԿ-ների մասին օրենքում, որը հնարավորություն է տալիս խի ստ լինել տնօրեններին ընտրելիս: Օրենքի ուժ է ստացել տնօրենների ընտրության հարցազրույցի փուլը:

Նյութի աղբյուր՝ armenpress.am

Понравилась статья? Поделиться с друзьями: