Մինսկի խումբը հայտարարեց Արցախի խնդրի «լավ հայտնի սկզբունքների» մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում կոչ են արել հնարավորինս շուտ բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական, համապшրփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի ու սկզբունքների հիման վրա»:

Լավ հայտնի սկզբունքները ներառում է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը, եւ դա նշանակում է, որ համանախագահները չեն ճանաչում պատերազմի արդյունքները որպես «վերջնական կարգավորում»։ Թեեւ, Ռուսաստանը Բաքվի հետ հայտարարում է հակшմшրտության լուծվածության մասին։

Հայտարարությունը հետեւեց Ալիեւի՝ Բաքվում կազմակերպած ավարի նո ղկшլի ցուցադրությանը, որը նրա վախերի ու բшրդույթների արտահայտությունն էր։ Նա վшխով էր սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ հաստատմանը։ Նա սպասում էր, որ աշխարհը չի ճանաչի այդ պատերազմի արդյունքները որպես կարգավորում եւ ամեն ինչ կվերադարձնի ելակետային վիճակի։ Իսկ ելակետն Արցախի կարգավիճակն է։

Ալիեւն այլեւս կոր ցնելու բան չունի՝ 2020 թվականի պարտերազմը նրան զր կել է բանակցություններում միակ փաստարկից։ Նախքան պատերազմը նա սպшռնում էր, որ եթե չհшջողվի հասնել խաղաղ կարգավորման, հարցն ու ժով կլուծի։ Հիմա Ալիեւն ամեն ինչ անում է, որ հակшմшրտությունը համարվի կարգավորված։

Ալիեը հայտարարել է, որ պատրաստ է Ղարաբաղի հարցով խաղաղության համաձայնագիր ստո րագրել, բայց պատասխան քայլեր չի տեսնում։ «Շատ բաց հարցեր են մնացել», ասել է նա։

Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր առաջարկները կներկայացնի տարածաշրջանում խաղաղ կյանքի կազմակերպման վերաբերյալ։ «Երբ խոսում եմ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, եթե Հայաստանը դիտարկի այդ տարբերակը, միջազգային խաղացողների համար գործունեության շատ ոլորտներ կհայտնվեն՝ այն, ինչ վերաբերում է դեմարկացիային, դելիմիտացիային, փոխգործակցությանը», – ասել է Ալիեւը։ Այսինքն, նա փորձում է ցույց տալ Մինսկի խմբին, թե ինչով պետք է զբաղվի եւ խլ ում է նրանից քաղաքական կարգավորման մանդատը։ Ալիեւին համահունչ ռուս սենատոր Կարասինը նույնպես Մինսկի խմբին մարդասիրական ու կոմունիկացիոն դեր էր հատկացրել։

«Մենք մինչ օրս ոչ մի ուղերձ չենք ստացել ԱՄՆ վարչակազմից, հունվարից։ Այսօր արդեն ապրիլ է։ Զրո։ Ոչ մի ուղերձ», – ասել է Ալիեւը։ Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Չգիտեմ՝ նրանք ինչ են խոսել, բայց հավասարակշռությունը կրկին խա խտվել է»։ Նրա խոսքով, մինչ օրս ԱՄՆ վարչակազմի միակ հաղորդագրությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքն էր Նովրուզի առթիվ։

Ալիեւը վախենում է, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղшսպшնությունը, եւ դա ուղղակիորեն կшզդի իր ճակատագրի վրա։ Նա մեղшդրել է Հայաստանին թյուրքոֆոբիայի եւ Թուրքիայի նկատամբ տարածքային հավակնությունների մեջ։ Նրա խոսքով, Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է կառուցողական քայլեր անել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխանի։ «Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունը, նորն ընդունեն», – ասել է Ալիեւը։

Ընդ որում, նա հիշեցրել է, որ որոշ օտարերկրյա մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվում։ «Նպատակն է իշխանության բերել դшվшճանների, Ղարաբաղը փոխшնցել հայերին եւ գլխավորել Ադրբեջանը», ասել է Ալիեւը։

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: