Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանի նախագահին шնհшնգստացնում է հայկական բանակի արդիականացումը, ռևանշի հնարավոր փորձերը, հայերի թուրքատյացությունը, բացի այդ՝ նա իր քաղաքացիներին խոստանում է «վերադառնալ» Երևան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագոր ծակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկա նդալային հայտարարություններ է արել։

Եվ կրկին Զանգեզուրի, Երևանի ու Սևանի մասին

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։

«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատ մական հողն է»,-Ալիևի խոսքերը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այդ «մեզ է պատկանել»։

«Գյոյչա լիճը նրանք Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քա րտեզին, դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատ մական մասը։ Դա ակն հայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։

Ալիևը խոստանում է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տա նկերով։

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտա գործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք նաև Իրևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա։

Հայկական բանակի ուժե ղացումը Ռուսաստանի օգնությամբ անհ անգստ ացնող է

Ադրբեջանի նախագահին անհան գստացում և նրա մոտ հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերը։

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռա կանորեն կկա նխվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, ադրբեջանական սահ մանապահ զոր քերը գտնվում են հայկական կողմի ան միջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռա զմական պլա նների բացակայության մասին:

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։

«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք Թուրքիային տեղ եկացնում ենք այն հարցերի մասին, որոնք քննա րկում ենք։ Եթե Հայաստանը ցա նկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդ իրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։

«Հրա ժարվել Թուրքիայի հանդեպ հավա կնություններից»

Ալիևը Հայաստանին նաև մեղադրել է թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահ անջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համա րժեք պատասխան տա։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սա հմանադրությունը, ընդունեն նորը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Պաշտոնական Երևանը Ալիևի այս և մյուս աղմկ ահարույց հայտարարություններին առայժմ չի արձագանքել։

parstoday.com

Понравилась статья? Поделиться с друзьями: