Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորում ձեռք բերելու կարևորությունն ու քննարկել են տարածաշրջանի երկրների դերակատարումը, որը կարող են ունենալ այս գործընթացում:

Այս մասին այսօր Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջան քերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար ապահովել:

Ընդգծել ենք հակամա րտության հետևանքները հաղթահարելու կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարության հիմքով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը, քննարկել ենք այն դերակատարումը, որն այս գործընթացում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: