«Իտալիան ցեղաս պան Թուրքիայի հետ չի կարող նստել նույն սեղանին» .Իտալիայի իշխող կուսակցության պատգամավոր ՝ Մատտեո Սալվինի

Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ տվյալ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղաս պшնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին

Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:
«Անշուշտ, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստ իպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ ցուցաբերել, սակայն ցանկանում

եմ հիշեցնել, այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլ նաև յուրաքանչյուր տեսակի ազատություն ու նույնիսկ հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղաս պшնությունը դեռ ճանաչված չէ: Եվ քանի դեռ այս ամենը կա, ինձ չի թվում, որ մենք կարող ենք նույն սեղանի

շուրջ նստել մեկի հետ, ով բш նտարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:

Մարտի քսաներեքին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Понравилась статья? Поделиться с друзьями: